«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ». Ստեփանակերտը` Ադրբեջանի հարվածներից հետո

Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է ադրբեջանական հարվածներից վնասված տներից մեկի բնակչի հետ։
Sputnik

Ադրբեջանի զինված ուժերի հարվածների հետևանքով Ստեփանակերտում տներ են վնասվել։ Վովա Աբրահամյանը Sputnik Արմենիային պատմեց, որ հարվածների ժամանակ իրենք տանն են եղել։

«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ։ Կինս մի քիչ իրեն կորցրեց, բռնեցի, ասեցի` հանգիստ պահի քեզ»,– ասաց նա։

Ստորև ներկայացնում ենք քաղաքի կադրերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

Այսօր` հոկտեմբերի 2-ին, հրետակոծվել է նաև Ստեփանակերտը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ տուժածներ կան։