Ադրբեջանի զինված ուժերի հարվածների պատճառով ապաստարաններում թաքնված ստեփանակերտցիները չեն հուսահատվում և երգում են հանրահայտ «Ղարաբաղցին» երգը: Տեսանյութը Facebook-ում հրապարակել է հաղորդավարուհի Ծովինար Բարխուդարյանը։
Կադրերում երևում է, թե ինչպես են կանայք ու տղամարդիկ երգում և ծափ տալիս։
«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ». Ստեփանակերտը` Ադրբեջանի հարվածներից հետո
Ադրբեջանն այսօր 3 անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, առնվազն 4 վիրավոր կա և զոհ։ Երկու բնակելի շենք լրջորեն վնասվել են։ Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել։
Ստեփանակերտ, հոկտեմբերի 2–ի գիշերը. լուսանկար