Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն ճանապարհում է Արցախ

Քյարամ Սլոյանի` ընդամենը երկու ամիս առաջ զորացրված եղբայրը մեկնել է առաջնագիծ մասնակցելու մարտական գործողություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ առաջնագիծ է մեկնել Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը։

Անգամ Երևանում խոսելն անվտանգ չէ. հակառակորդը շարունակում է գաղտնալսել մեր հեռախոսները

Միրզոյանը Սլոյանի մոր և որդու լուսանկարն է հրապարակել ու կից գրառում արել։ «Խոնարհվում եմ քո առաջ, Մայրիկ։ Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն եզդիական ջոկատի հետ ճանապարհում է Արցախ»,–գրել է Միրզոյանը։

Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել էր բանակից ընդամենը երկու ամիս առաջ` հուլիսին։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նույնպես եզդիական համայնքի ներկայացուցիչ է, հայտնել էր նաև, որ հավաքագրվում է եզդիական ջոկատը՝ Արցախ մեկնելու համար։ Հենց նրանց հետ էլ առաջնագիծ մեկնեց Սլոյանի եղբայրը։

Հիշեցնենք` Քյարամը զոհվել է 2016-ի ապրիլին Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Ժամկետային զինծառայող գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր:

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ՀՀ պետական շքանշանով։