540 սպանված, 45 միավոր զրահատեխնիկա. Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կորուստները

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդը փորձում է հարձակողական գործողություններ կատարել, իսկ ՀՀ ԶՈւ–ի քայլերը հիմնականում պաշտպանողական են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը շարունակում է կորուստներ կրել։ Այսօր ժամը 21-ի դրությամբ հակառակորդն ունի 540 սպանված, 700 վիրավոր ունի, կորցրել է 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ (որոնց մեծ մասը խոցվել են ոչ օդում), 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտը հրետակոծությունից հետո. տեսանյութ

«Այսօր Հադրութին ու Ստեփանակերտին են երկուական անգամ հարվածել։ Տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ հակառակորդը փորձում է հարձակողական գործողություններ կատարել։ Իսկ ՀՀ ԶՈւ–ի քայլերը հիմնականում պաշտպանողական են, սակայն որոշ տեղերում այլ բնույթ են կրում։

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ հայ–ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է։

Sputnik Արմենիայի հարցին, թե ՀԱՊԿ–ին պատրաստվո՞ւմ են ներկայացնել երեք թուրքական ինքնաթիռների մուտքը Հայաստանի տարածք` Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ ներկայացնելու են` հերթով, կարգով ու շարքով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

Ստեփանակերտին խփեցին. տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ. լուսանկարներ

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի