ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տիկնոջ ուղեկցությամբ այցելել է զինվորական հոսպիտալ, զրուցել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների հետ։ Տեղեկությունը նախագահը հայտնել է Facebook–ի իր պաշտոնական էջում և տեսանյութ հրապարակել։
«Տասնամյակների ընթացքում զինված, պատրաստված բանակն ընդամենը ժամերի, օրերի ընթացքում կորցրել է իր մարտունակությունը` դիմադրության հանդիպելով ձեզ նման հայրենասեր տղաների կողմից։ Ձեզ հաջողվել է դա անել»,– ասել է նախագահն ու շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվիրության համար։
Նա շեշտել է` ազգի պատիվը, ապագա ճակատագիրն այսօր հենց նրանցից է կախված է։