Մանկությունը մարդու կյանքի ամենապայծառ ժամանակահատվածն է: Սակայն այնտեղ, որտեղ թնդանոթներն են որոտում, երեխաները կորցնում են մանկությունը լուսավոր հիշելու հնարավորությունը։ Արցախում ապրող մանուկները վերջին 4 օրվա ընթացքում միանգամից չափահաս դարձան ու բացահայտեցին մեծ լինելու դժվարությունները։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Մարտունիում 9-ամյա մի աղջնակ է զոհվել, կան նաև վիրավոր երեխաներ։ Արցախցի երեխաներն այս օրերին մութ ու խոնավ նկուղներում են՝ ապաստարաններում։ Նրանք զրկված են բակում խաղալու և վազվզելու հնարավորությունից։ Բայց նրանց գեները հզոր են, և նրանք չեն կորցնում ոգու ամրությունը։ Սակայն այս երեխաների հասուն աչուկներն ու տխուր հայացքները կմաշեն շատերի սրտերը։
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը լուսանկարել է նրանց, ում ադրբեջանցիները զրկել են մանկությունից և խաղաղ երկնքից ։ Նրանք հասունացել են մի ակնթարթում ՝ արկերի ահարկու ձայնից։ Մանկությունից նրանց հուշերում նաև տագնապի, վախի ու սարսափի զգացում է մնալու։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան