ՊԲ–ի նոր հաջողություններն ու հակառակորդի նոր կորուստները. տեսանյութ

Միայն այսօր հայկական զինված ուժերը հակառակորդը 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ են խոցել։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ոչնչացնել հակառակորդի հենակետերն ու զինտեխնիկան։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որում երևում են ՊԲ—ի կողմից հերթական դիպուկ խոցումները։

ՊԲ–ի խոցած ադրբեջանական ինքնաթիռները եղել են ՍՈւ-25–ներ, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24

«Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները»,– տեսանյութին կից գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան