Մարտունիում վիրավորվել է 24news-ի լրագրողը

Սևակ Վարդումյանին այս պահին հիվանդանոց է տեղափոխվում։ Նա վիրավորում է ստացել Արցախում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել 24news–ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Տեղեկությունը հայտնում է 24news.am-ը։ Վիրավորումը մեջքի շրջանում է, լրագրողին հիմա տեղափոխում են հիվանդանոց։

Ռմբակոծված Մարտակերտի լուսանկարներ են հրապարակվել

ՀՀ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

Մարտական գործողությունները լուսաբանելիս վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի տվյալներով` այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում:

Հավատարմագրման դիմումները շարունակվում են։