Արցախից վիրավորների տեղափոխումը կազմակերպվում է աննախադեպ արագությամբ. մանրամասներ

Գորիսի բուժկենտրոնը համալրված է բժիշկներով, անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Սյունիք և Արցախ: Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում

«Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը։ Նախարարությունը շեշտում է` կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով:

Ֆրանսիայից ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան՝ վիրավոր լրագրողներին տեղափոխելու

Նախարարը եղել է նաև Արցախում, հանդիպել է ռազմաբժշկական և քաղաքացիական առողջապահական կառույցների ղեկավարներին, քննարկել առկա խնդիրները և այլն։

Նախարարության` Ստեփանակերտ գործուղված ներկայացուցիչներին նախարարը հրահանգել է արագ լուծել բժշկական սարքերի տրամադրման հարցը` շարժական և ներվիրահատական ռենտգեն սարքավորումներ, ավելացվել են նաև Արցախում աշխատող ռեանիմոբիլների թիվը։

Մեր բժիշկների շնորհիվ տասնյակ վիրավորներ փրկվում են մահվան ճիրաններից. տեսանյութ