ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, հոկտեմբերի 3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին, 4-ին (կեսօրից հետո) առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ԱԻՆ կանխատեսումների համաձայն` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Աշնան 2–րդ ամսվա առաջին օրը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կանխատեսվում է 24–26, գիշերը` 12–14 աստիճան տաքություն։