Ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվել նաև France Press–ի լրագրողները. լուսանկարներ

Այս պահին հայտնի տեղեկություններով` ադրբեջանական զինուժի վարած կրակի հետևանքով 4 լրագրող է վիրավորվել։ Նրանցից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախում ադրբեջանական զինուժի հրետակոծության տակ են հայտնվել նաև France Press միջազգային լրատվական գործակալության լրագրողները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվել նաև France Press–ի լրագրողները. լուսանկարներ

«Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

Ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվել նաև France Press–ի լրագրողները. լուսանկարներ

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարտական գործողությունները լուսաբանելիս վիրավորվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news–ի լրագրող Սևակ Վարդումյանը։

Ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվել նաև France Press–ի լրագրողները. լուսանկարներ

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի տվյալներով` այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։