Խաղաղ ժամանակ՝ ձյուդոիստ, կռվի ժամանակ՝ հայրենիքի պաշտպան. Սոսե Բալասանյանը` առաջնագծում

Առաջնագծում հակառակորդի դեմ պայքարող տղաների կողքին կանգնած են նաև կանայք։ Գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյանն իր պարտքն է համարում տղաների կողքին կանգնելը։
Sputnik

Արցախցի Սոսե Բալասանյանն իր գործընկերների հետ առաջնագծում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բալասանյանն ասում է, որ խաղաղ պայմաններում ձյուդոիստ է, իսկ կռվի ժամանակ` հայրենիքի պաշտպան։

Հայ շախմատիստները մեկնել են առաջնագիծ. լուսանկարներ

«Դեռ դպրոցական տարիներից տիրապետում եմ զենքին, նախնական զինվորական պատրաստվածություն եմ անցել։ Մեր պարտքն ու սուրբ գործն է գալ, կանգնել հայրենիքի և տղերքի կողքին»,–ասում է Բալասանյանը։

Գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, ձյուդոյի Եվրոպայի փոխչեմպիոն Բալասանյանն ասում է, որ մարդիկ չպետք է իրենց հայրենիքում վախով ապրեն։

Ի դեպ, Բալասանյանը սիրում է ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինին, ում բանաստեղծություններից որոշներն անգամ անգիր գիտի։