Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

ՀՀ վարչապետն ասել է` հայկական կողմը պատրա՞ստ է Երևան–Մոսկվա-Բաքու հնարավոր եռակողմ գագաթաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի լուրջ կորուստներ

Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանը պատրաստ է դա անել ազգային շահերն ու սեփական անվտանգությունը վնասելու հաշվին։

Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե պատրա՞ստ է Հայաստանը վերանայել Երևան–Մոսկվա-Բաքու գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության հարցը։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ այնքան էլ տեղին չէ այս մասին խոսել։

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասել, որ բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ ու պայմաններ։ Հայաստանը միշտ է պատրաստ եղել գործընթացի խաղաղ կարգավորմանը»,–ասել է Փաշինյանը։

«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։

Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ. Փաշինյան

Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել