Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել

Արցախում ընթացող մարտերում մի շարք ուղղություններում ՊԲ-ն նկատելի հաջողություններ է գրանցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կրկին ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ի լուսանկարները

«Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական F-16 կործանիչը ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը խոցել էր Վարդենիսի տարածքում, օդաչուն`Վալերի Դանելինը, զոհվել էր։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր` Հայաստանը փաստեր ունի, որ հենց թուրքական ինքնաթիռն է գործի դրվել։

Այդ փաստերը կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին։

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ի լուսանկարները

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։