23 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել

Արցախում զոհված զինծառայողներից 13-ը 18–20 տարեկան են, իսկ ամենամեծը` 34 տարեկան։ Նրանցից մեկը կամավորական է, մեկն էլ` պահեստազորային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է այն զինծառայողների անունները, ովքեր զոհվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում։

Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ.

Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ.

Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ.

Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ.

Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ.

Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ.

Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ.

Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ.

Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ.

Գալստյան Իշխան Ռուստամի, ծնվ. 2002թ.

Ջիլավյան Էրիկ Ֆուրմանի, ծնվ. 2001թ.

Ասլիյան Դավիթ Տիգրանի, ծնվ. 2001թ.

Մկրտչյան Հովհաննես Մասիսի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Վարդանի, ծնվ. 1998թ.

Փանոսյան Սերյոժա Հայրապետի, ծնվ. 2002թ.

Թորոսյան Մանուկ Սոսի, ծնվ. 2002թ.

Մադոյան Արսեն Վարուժանի, ծնվ. 1986թ.

Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 2000թ.

Սիմոնյան Տիգրան Աշոտի, ծնվ. 2000թ.

Ղազարյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Հրանտ Մյասնիկի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Մկրտչյան Հենրիկ Սոսի, ծնվ. 1985թ.

Կամավորական Մուրադյան Շավարշ Մարտունի, ծնվ. 1996թ.

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան