ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Պետդուման այսօրվա լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որում խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները։
«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալ։ Իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված Է հայտարարության մեջ:
Պատգամավորներն իրենց հայտարարության մեջ նաև լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը:
Այս հայտարարությունն ուղղվելու է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին:
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում