Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Կադրերում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը խոցում թշնամու տանկերը, որի անձնակազմը պայթյունից օդ է բարձրանում։
Sputnik

ԱՀ պաշտպանության բանակը թարմ տեսանյութ է ներկայացրել ադրբեջանական բանակի զինվորականների և մարտական տեխնիկայի ոչնչացման վերաբերյալ։

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

«Արցախի պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկային։ Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողություն է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կադրերում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը խոցում թշնամու տանկերը, որի անձնակազմը պայթյունից օդ է բարձրանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։