Հայաստանում ապրող ասորիներն էլ են կամավորագրվում

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առաջին իսկ ժամերից ասորիները սկսել են հերթագրվել Հայաստանը պաշտպանելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Սագրադովա-Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի ասորիները կամավորագրվում են երկրի պաշտպանությանը մասնակցելու համար։ 

«Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առաջին իսկ ժամերից ասորիների համայնքի ներկայացուցիչները սկսեցին հերթագրվել՝ երկիրը պաշտպանելու համար», - ավելացրեց նա։

Սագրադովա-Գասպարյանը հիշեցրեց, որ Հայաստանում ապրող ասորիների շրջանում կան նաև 1992-94 թվականի Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ։

«Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան

Հայերն էլ իրենց հերթին ընդգրկվում են ասորիների ինքնապաշտպանական ջոկատներում, որոնք Սիրիայում ու Իրաքում կռվում են ծայրահեղ իսլամիստների դեմ։

«Ասորական շրջաններում ապրող հայերը միանում են այդ ջոկատներին», - ավելացրեց նա։

Երկրի պաշտպանությանը մասնակցելու պատրաստականություն են հայտնում նաև Հայաստանում ապրող հույները։

Նշենք, որ Հայաստանում 6-7 հազար ասորի է բնակվում, հիմնականում՝ Երևանում ու մի քանի գյուղերում։ Հունական համայնքում կա մոտ հազար մարդ, հիմնականում՝ երկրի հյուսիսում ու Երևանում։

Երեկ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել էր եզդիների կամավորական ջոկատի ստեղծման մասին։ Հայաստանի եզդիների համայնքը կազմված է մոտ 50 հազար մարդուց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։