«Ջա՜ն, բամբիտ ա արել». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

Այս պահին ունեցած տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։
Sputnik

 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հրապարակվել է նաև ԱԹՍ–ի խոցման տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիպուկ կրակով խոցվում ԱԹՍ–ն, սրընթաց վայր ընկնում և կործանվում լեռներում։ Դրանից հետո լսվում է հայ զինծառայողների ուրախ բացականչությունը`«ջա՜ն, բամբիտ ա արել»...

Այս պահին հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում