Ադրբեջանցիները գլորվում են, խուճապահար փախչում ու վիրավորներին քարշ տալիս. նոր տեսանյութ

Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով կռվի դաշտից ադրբեջանական զինվորների փախուստը։
Sputnik

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն Ադրբեջանի զինվորների փախուստի նոր տեսանյութ է հրապարակել։

«Հակառակորդի խուճապահար փախուստը»,–տեսանյութին կից Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ. ՄԻՊ

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները փախչում։ Նրանց շարքում կան վիրավորներ, որոնց քարշ են տալիս մյուսները` փորձելով արագ տարհանել նրանց։ Կադրերում երևում է նաև` ինչպես են զինվորները ներքև գլորվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ճշգրիտ հարված, որը ոչնչացնում է ադրբեջանական հենակետերը. նոր տեսանյութ

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Ինչպես եմ ապրելու առանց նրա». Հադրութում հրետակոծության հետևանքով կին է մահացել