Ադրբեջանական ծանր հրետանին կենդանի վահան է դարձնում քաղաքացիներին. տեսանյութ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով ադրբեջանական ԶՈւ–ի «սխրագործությունը»։
Sputnik

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով, ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

«Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Տեսանյութում երևում է` ադրբեջանական տեխնիկան տեղակայվում է երկու բնակավայրերի մեջտեղում ու նոր միայն կրակ բացում։

Նշենք, որ Տավուշում հուլիսին ընթացող մարտերի ժամանակ նույնպես ադրբեջանական կողմն այդ քայլին էր դիմում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։