Լրագրողները ռազմական թիրախ չեն. միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանին

Կազմակերպությունը կոչ է անում երկու երկրների իշխանություններին երաշխավորել լրագրողների անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը Twitter–ի պաշտոնական էջում դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ լրագրողների հետապնդումն անօդաչու թռչող սարքով։

«Լրագրողները ռազմական թիրախներ չեն։ ԱԹՍ–ն սպառնալի մոտեցումներ է անում tert.am–ի լրագրողների ուղղությամբ, որոնք գյուղերից մեկում լուսաբանում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին երաշխավորել լրագրողների անվտանգությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել էր Արցախում գտնվող հայ լրագրողներին: Բարեբախտաբար տուժողներ չկան: