ՊԵԿ–ը Հայաստան մուտք գործող ավտոմեքենաներին առաջարկում է օգտվել Բավրայի մաքսակետից

ՊԵԿ-ը հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:
Sputnik

ԵՐԵՎԱն, 28 սեպտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգության նկատառումներով, հայաստանայնա համարանիշներով ավտոմեքենաներին հորդորում է Հայաստան մուտք գործել Բավրայի մաքսակետով` Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:

Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Վրաստանի կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվել Բավրայի մաքսակետ:

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:

Մաքսային ծառայությունն անցել է շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի. ՊԵԿ