Պաշտպանության բանակն ադրբեջանական հերթական զինտեխնիկան է խոցել. տեսանյութ

Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումներն առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակն ադրբեջանական հերթական զինտեխնիկան է խոցել։ Լուրը տեսանյութին կից Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները»,–տեսնյութին կից գրել է նա:

Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է արցախահայության համար. ԱԺ–ն արտահերթ նիստ է անում

Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ «Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է»,–վստահեցրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։