ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է «կամիկաձե» անօդաչու թռչող սարքը`ԱԹՍ-ն Մարտակերտի վրա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։
Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան