Հայ երիտասարդներն առաջին անհրաժեշտության ապրանքներ կուղարկեն Արցախ և Վարդենիս

Երիտասարդները նախատեսում են վաղը ժամը 15.00–ին հավաքված առաջին անհրաժեշտության ողջ ապրանքներն ուղարկել Արցախ և Վարդենիս։
Sputnik

Հայ երիտասարդները կամավորական սկզբունքով կարևոր նախաձեռնություն են սկսել։ Նրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ ու դեղորայք կուղարկեն Արցախ և Վարդենիս։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներից մեկը`Արման Հարությունյանը։

Հայ երիտասարդներն առաջին անհրաժեշտության ապրանքներ կուղարկեն Արցախ և Վարդենիս

«Ընկերներով որոշեցինք հավաքագրել առաջին անհրաժեշտության ապրանքներ մեր զինվորների համար։ Նախաձեռնությունը սկսել ենք այսօր` Մոսկովյան փողոցում, ժամը 7.30–ից։ Ինքներդ կարող եք տեսնել, թե ինչքան ապրանքներ ենք հավաքել»,–նշեց երիտասարդը։

Նրա խոսքով` նախատեսում են վաղը ժամը 15.00–ին հավաքված ողջ ապրանքները ուղարկել Արցախ և Վարդենիս։

«Յուրաքանչյուր երիտասարդ իր հնարավորության չափով գնումներ է կատարել ու միացել նախաձեռնությանը։ Հիմնականում գնել ենք դեղորայք, հիգենայի պարագաներ ու ծխախոտ»,–ասաց Արմանը։

Հայ երիտասարդներն առաջին անհրաժեշտության ապրանքներ կուղարկեն Արցախ և Վարդենիս

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել:

Ում է կարելի և ում չի կարելի արյուն հանձնել. Արյունաբանության կենտրոնի հայտարարությունը