Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում` համապատասխան տեսանյութին կից հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Տեսանյությում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը հրի մատնում մեր դիրքերին մոտեցող հակառակորդի տանկային շարասյունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ
Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել: