Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են. տեսանյութ 18+

ՊԲ-ն վերականգնում է կորցրած դիրքերը՝ անձնակազմի և զինտեխնիկայի էական կորուստներ պատճառելով հակառակորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Պաշտպանության բանակը շարունակում է վերականգնել նախկինում կորցրած դիրքերը՝ այդ ընթացքում անձնակազմի և զինտեխնիկայի էական կորուստներ պատճառելով հակառակորդին։ ՊԲ-ի գործողությունների մասին նոր տեղեկություններ է Facebook-ի իր էջում հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

«ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում»,- գրել է Ստեփանյանը։

Կադրերում տասնյակից ավելի հակառակորդի դիակներներ են հաշվվում։ Հագուստի վրա տեսանելի են նրանց անուն-ազգանունները, անձնական իրերի վրա նաև զինվորական կոչումները։

Նշենք, որ Youtube ալիքը ժամեր անց հեռացրել է տեսանյութը, այդ պատճառով ներկայացնում ենք Sputnik Արմենիայի տելեգրամ-ալիքում տեղադրվածը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։