Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանն ասում է, որ այս պահին լայնածավալ մարտեր են ընթանում, և հայկական կողմը մի պահ չէր հասցնում անգամ հաշվել` հակառակորդի որքան տեխնիկա են խոցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։ Լրագրողների հետ ճեպազրուցում նման հայտարարություն արեց ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

«Հարավային թևում միայն 100 տեխնիկա է կորցրել, իսկ մենք մի պահ չէինք հասցնում հաշվել` հակառակորդի ինչքան տեխնիկա են խոցել։ Մեր մարտավարությունն է լինելու զինտեխնիկայի և մարդկային վնասներ պատճառելը, ինչը եղել է 1992-ին։ Այս փուլում քաղաքական կոմպրոմիսային զինադադադարի հնարավորությունները չենք տեսնում»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` քանի որ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում, դժվար է խոսել այս կամ այն դիրքի գրավման կամ ազատագրման մասին։ Հարությունյանը նշեց` վաղը կարող է նահանջ կամ առաջխաղացում ունենանք, ինչը նույնպես վերջնական չէ։

Արցախի նախագահն ասաց` պատերազմը պետք է հաղթենք։

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան