ԵՐԵՎԱՆ, 28 սեպտմեբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում: «Խախտվել է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանի, տանկեր և ավիացիա, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,–ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հաղորդագրության մեջ։
Ստանիսլավ Զասը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորությունների կատարմանը: «Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,–ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հայաստանը Ղարաբաղի բնակիչներին տարհանելու ծրագիր է մշակում. դեսպան Տողանյան
Նշվում է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին հակամարտության կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ էսկալացիա թույլ չտալու համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը մոտտ 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։