Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. տեսանյութը` շուտով

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քիչ անց կհրապարակի իր ձեռքի տակ եղած տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանը շարունակում է կրակել Արցախի հայկական բնակավայրերի ուղղությամբ` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին այսօր ճեպազրույցումասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանը չի դիմել իր զինվորականների դիերը տարհանելու խնդրանքով. Հովհաննիսյան
«Անմիջապես բրիֆինգից առաջ ես ստացա հերթական կադրերը Մարտակերտ քաղաքից։ Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին»,– ասաց նա` խոստանալով ճեպազրույցից հետո հրապարակել տեսանյութը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայկակական կողմն այս պահի դրությամբ ունի 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։