Տարհանումն իրականացնող սանիտարական ավիացիայի ուղղաթիռը վայրէջք է կատարում Գորիսի ԲԿ-ում

Տեսանյութում երևում է, որ Գորիսի բժշկական կենտրոնի դիմաց հավաքված են մարդիկ, որոնք դիմավորում են ուղղաթիռին։
Sputnik

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե տարհանումն իրականացնող սանիտարական ավիացիայի ուղղաթիռն ինչպես է վայրէջք է կատարում Գորիսի բժշկական կենտրոնում:

Ուղղաթիռին սպասում են տեղում հավաքված մարդիկ։

Հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. տեսանյութ

Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ` հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը տեղում ծանոթանալու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։
Ըստ վերջին տեղեկությունների

«Կամիկաձե» ԱԹՍ-ն` Մարտակերտի վրա. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։