Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՌԴ–ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, Ղարաբաղյան կարգավորման գործընթացին մասնակցում է 1991թ–ից։ Ռուսական կողմը վստահեցնում է, որ շարունակելու է աշխատանքը բոլոր գործընկերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, մտադիր է շարունակել համագործակցությունը գործընկերների հետ ԼՂ–ում ստեղծած իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Լավրովը Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ինտենսիվ շփումներ է վարում. Զախարովա

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ՌԴ–ն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի կարգավիճակով այդ գործընթացին մասնակցում է 1991թ–ից։ Եվ մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը մեր բոլոր գործընկերների հետ»,– ասել է նա։

Ռուդենկոն հայտնել է նաև, որ ռուսական կողմը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարության մեջ ևս կրակի դադարեցման կոչ է հնչել` որպես խաղաղ կարգավորման ու ճգնաժամի լուծման միակ այլընտրանք։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

Վերջին տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմն ունի 200 վիրավոր։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։