Մաքսային ծառայությունն անցել է շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի. ՊԵԿ

Կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն՝ մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով:

ՀՀ նոտարական պալատը կաշխատի 24 ժամ. պատերազմ մեկնողները կարող են կտակներ ձևակերպել

«ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն՝ մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը»,- նշված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ:

Միաժամանակ կոմիտեից հայտնում են, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: 

Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. տեսանյութը` շուտով

ՊԵԿ մամուլի ծառայությունը հորդորում է չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։