Բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հերթական ապատեղեկատվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական տիրույթում շրջանառվող լուրերը, թե հայազգի բարձրաստիճան զինվորական է մահացել։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբր հայ բարձրաստիճան զինվորական է զոհվել։

Վիրավորների թիվը նվազել է, տղաներն արդեն ծառայության են վերադառնում. Հովհաննիսյան

«Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Վերջին տեղեկությունների համաձայն` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Մարտակերտում Ադրբեջանը կրակել է նաև հայ լրագրողների ուղղությամբ. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։