400 զոհ, 47 զրահատեխնիկա, 36 ԱԹՍ. Ադրբեջանի կորուստները կրկին ավելացել են. Սարգսյան

Արցախում մարտական գործողություններ են ընթանում հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի կորուստները կրկին ավելացել են։ Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 անձնակազմի անդամ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք

«Այս պահին մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ շարունակվում են։ Հայկական կողմը պաշտպանական համառ մարտեր է մղում»,–ասաց Սարգսյանը։

Նա ասաց, որ վերոհիշյալ ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական փորձերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը մոտ 200 վիրավոր ունի։  Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։ 

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան