ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է Թարթառի ուղղությամբ 1 ուղղաթիռ կորցնելու տեղեկությունը։ Նշվում է, որ անձնակազմը ողջ է մնացել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, նշում է. «Մի ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 տանկ, 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:
Մնացեք թաքստոցներում. շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Օդային և հրետանային հարվածներ են հասցվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին: