Ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Հովհաննիսյանը դիմել է կոչով

Ռազմական փորձագետը շեշտել է, որ այդ տեսանյութերը կարող են ուղղորդել հակառակորդին իրենց գործողություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Facebook- իր էջում կոչ է անում Արցախում սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ տեսանյութեր չտարածել։

Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին

«Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում։ Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին։
Փա՛ռք մեր բանակին»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Արցախում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրետակոծություն է սկսել