Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ

Ադրբեջանը թիրախավորում է բնակելի տներն ու խաղաղ բնակիչներին։ Տեսանյութում երևում է` ինչպես են աղոթում երեխաները։
Sputnik

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասներ են եղել Արցախում հակառակորդի կրակոցների հետևանքով։

Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան

«Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին...»,–նշված է շտաբի ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութում կինը պատմում է, թե ինչպես է հրետակոծության հետևանքով երեխան իր գիրկն ընկել, և թե ինչպես են երեխաները ապաստարանում ուրախ ողջունում հոգևորականին և միասին աղոթում։

Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ