ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, «Toyota Land Cruiser»-ը, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 18:20-ի սահմանում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայում գտնվող 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Սամվել Հովսեփյանի անունով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այդ տեղեկությունը:
Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի