Մի տարածեք ոչ պաշտոնական տեղեկություններ. ՊՆ–ն դիմել է ԶԼՄ–ներին և քաղաքացիներին

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զգոնություն ցուցաբերել և հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքի մասնակիցը չդառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik.ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` նախազգուշացնելով, որ բուն մարտական գործողություններին զուգահեռ տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում է սկսվել։

Ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները. Արծրուն Հովհաննիսյան

«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հորդորում է զգոնություն ցուցաբերել և կամա թե ակամա հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքի մասնակիցը չդառնալ։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Օդային և հրետանային հարվածներ են հասցվել արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին:

Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան