Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ

Ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր կորուստներ կրել։ Եվս մեկ տեսանյութ է հրապարակվել։
Sputnik

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՀ ԶՈւ–ն խոցում ադրբեջանական տանկերը։ Հայ դիրքապահների ճշգրիտ հարվածի հետևանքով առնվազն երկու տանկ է այրվում։ Տանկերը բռնկվում են միանգամից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Հայաստանից ԼՂ զորք տեղափոխելու կարիք չկա. Վարդան Տողանյանի հարցազրույցը