Հորդորում ենք վերականգնել հրադադարի ռեժիմը. ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտնում է, որ Հայաստանը չի դիմել կազմակերպությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ը հորդորում է վերականգնել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Կազմակերպությունը հայտարարության է տարածել։

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

ՀԱՊԿ–ը հորդորում է վերականգնել հրադադարի ռեժիմը` նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի սրման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Նշենք, որ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու