Հայաստանում կորոնավիրուսից 2 կին և 1 տղամարդ են մահացել

Մահացածներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 3 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 328-ով ու հասել 49 400-ի:

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք 37 առողջացած: