Կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. Բորելը խոսել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ջոզեֆ Բորելի խոսքով` խնդրի լուծման միակ ճանապարհը վերադառնալն է առանց նախապայմանների բանակցություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Twitter–ի իր էջում հայտնել է, որ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

«Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ զրույցում շեշտել եմ հրադադարի ռեժիմի վերականգման անհապաղ անհրաժեշտությունը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-գրել է Բորելը։

Նրա խոսքով` խնդրի լուծման միակ ճանապարհը վերադառնալն է առանց նախապայմանների բանակցություններին` Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Ադրբեջանը թքել է բոլոր միջազգային կոնվենցիաների վրա. Զոհրաբյան

Հայկական կողմում 16 զինծառայող են զոհվել, ինչպես նաև երկու խաղաղ բնակիչ։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։