Արցախի բնակիչները պատմում են Ադրբեջանի հարձակման մասին. տեսանյութ

Վաղ առավոտից ադրբեջանական զինուժն Արցախում թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերը` հարվածներ հասցնելով տարբեր զինտեխնիկաներից։
Sputnik

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն Արցախում է։ Մեր թղթակիցը զրուցել է Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերից Ստեփանակերտ տեղափոխված բնակիչների հետ։

Առանց լույսի ու գազի. Ստեփանակերտի բնակիչները գիշերը կանցկացնեն նկուղներում. լուսանկարներ

«Գյուղից առավոտյան 7 անց կես ենք դուրս եկել։ Հիմնականում խփում էին գրադով, սմերչով, պուշկայով, կամիկաձեով ուղիղ շենքերի վրա։ Վեց շենք էին, մինն էլ չկա»,– պատմում են բնակիչները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմն ավելի քան 100 վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` բացառությամբ մեկ–երկու ամենամեծ տրամաչափի զինտեխնիկայից, ադրբեջանցիներն այսօր կիրառել են իրենց ունեցած ամբողջ զինանոցը։

Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել