Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին

«Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն»,- գրել է նա։ 

Փաշինյանը կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ 

«Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք»,- նշել է ՀՀ վարչապետը։ 

Հիշեցնենք՝ հայ- ադրբեջանական շփման գծի երկայնքով հրետակոծության վերաբերյալ հայտնել էր նաև Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: Նրա խոսքով՝ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Պողոսյանը բնակչությանը կոչ է արել պատսպարվել: