Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ հայտարարված զորակոչին անդամագրվելու համար. տեսանյութ

Հանրապետության բոլոր մարզերում մարդիկ ինքնակամ եկել են անդամագրվելու համահայաստանյան զորակոչին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական տեսանյութն է հրապարակել, որը վկայում է հանրապետության տարբեր մարզերում գոյացած հերթերի մասին: 100-ավոր մեր հայրենակիցներ կամավորության սկզբունքով եկել են հերթագրվելու ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին:

Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանցիների հսկողության տակ չէ. ՊՆ–ն հերքում է

«Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ»,- տեսանյութին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, որ ադրբեջանական կողմը 200 զոհ ունի։

Ադրբեջանում պարետային ժամ է հայտարարվել

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմն ավելի քան 100 վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։