Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գաղտնազերծել է այն հեռախոսահամարը, որից ադրբեջանական կողմը կեղծ հաղորդագրություններ է ուղարկում հայ հանրությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմների  Sputnik. Ադրբեջանցիները փորձում են ապատեղեկատվություն տարածել և խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում՝ ամերիկյան հեռախոսահամարից կեղծ հաղորդագրություններ ուղարկելով: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը և հրապարակել այն հեռախոսահամարը, որի միջոցով ադրբեջանական կողմը իրականացնում է հերթական սադրանքը:

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

«Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին