11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

ՊԲ զինծառայողները խոցել են 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ժամանակ իրականացված հակագրոհի արդյունքում հայկական կողմն առգրավել է հակառակորդի զրահատեխնիկան: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

«ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3»,- գրել է նա։

ՀՀ միասնական տեղեկատվական շտաբն էլ Facebook–ի պաշտոնական էջում վերջին ամփոփ տվյալներն է ներկայացրել ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին։
Մասնավորապես, պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են
5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա,2 ինժեներական զրահատեխնիկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել